ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

27 000 դրամ օրական

27 000 դրամ օրական
13.02.2025 | 21:26

Շրջանառության հարկի մասին ՀՀ վարչախմբի ղեկավարը ներկայացրել է ինչ-որ վերլուծություններ։

Բա թե շրջանառության հարկով գործող տնտեսվարողների 61.4 տոկոսը տարեկան 10.0 մլն դրամի շրջանառություն է ունեցել, որը օրական կազմում է 27.0 հազար դրամ և այդ տվյալներին չենք հավատում և որոշել ենք բարձրացնել հարկի տոկոսադրույքները։

ՀԱՐՑ 1.

Ինչու՞ չեք վստահում շրջանառության թվերին, եթե բոլոր տնտեսվարողների մոտ տեղադրված են ՀԴՄ-ներ և բոլորի շրջանառությունը հսկվում է հարկային ծառայության կողմից առցանց ռեժիմով եվ ստուգայցերով:

ՀԱՐՑ 2.

Եթե հարկատուների շրջանառության տվյալներին չեք հավատում և բավարար չեք գտնում հիշատակված 10.0 մլն տարեկան շրջանառությունը, և որոշել եք 5 տոկոսի փոխարեն կիրառել 10 տոկոս, այսինքն կրկնակի բարձրացնել, ինչու՞ եք պնդում , որ հարկերը իջեցրել եք:

ՀԱՐՑ 3.

Ինչու՞ եք կրկնակի բարձրացրել արտադրողների հարկը, որոնք նախկինում վճարվող 3.5 տոկոսի փոխարեն պետք է հիմա վճարեն շրջանառության 7 տոկոս հարկ:

ՀԱՐՑ 4.

Ինչու՞ եք պնդում, որ տարիներ շարունակ չնկատելու եք տվել իբր թե չվճարվող հարկերի բացասական դինամիկան և փաստացի ունենալով բոլոր տվյալները, խոչընդոտել եք, աչքաթող եք արել հարկային մուտքերի հավաքագրումը:

ՀԱՐՑ 5.

Ինչու՞ եք փաստաթղթավորման պահանջի թեզով հինգից տասը տոկոս դարձրել կոշկակարի, դերձակի, անասնաբույժի, թաղման բյուրոյի, երգ գրողների, պարուսույցի, հոգեբանի, մարզիչների և բազմաթիվ այլ մասնագիտությունների հարկը, լավ իմանալով որ այդ տնտեսվարողը ոչ հանգուցյալից է փաստաթուղթ ստանալու, և ոչ էլ հոգեբույժի մոտ եկած աննորմալից:

Ընդամենը հինգ հարցի շուրջ այս խաբեբա պնդումների հեղինակին խորհուրդ ենք տալիս Բաբկեն Թունյանի հետ վերլուծել, թե ինչու է մեր երկիրը աղքատանում անընդհատ և հասկանալ, որ օրական 27 000 դրամի շրջանառությունը էլ ավելի է նվազելու։

ՓՄՁ կողմից եկամտային հարկի վճարումների մասին, խոշոր բիզնեսի վրա հսկողության մասին ծիծաղելի մոլորեցումների վրա չենք էլ ուզում ծանրանալ։

Որպես վերջաբան։

Սրանք երկրի տնտեսության զարգացման մոդել չունեն, իսկ էքստենսիվ զարգացման իներցիան արդեն հանգել է, ուստի փորձում են իրականացնել հարկային տեռոր և տուգանքի մատերիալ սարքել ողջ ժողովրդին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4798

Մեկնաբանություններ